Ես նա չեմ ով քեզ պետք է, դու էլ նա չես ով պետք է ինձ:
Մեր ճանապարհները զուգահեռվելով մեղմ հպվեցին իրար:
Դու սեղմեցիր ձեռքս, բայց չես ուզում սեղմել հոգիս:
Ես գիտեմ որ դու կփշրես իմ հոգին: Դու էլ դա գիտես:
Մի տեսակ կոկորդումս լռված դեղահաբ ես հիշեցնում:
Ես գիտեմ որ կուլ տամ քեզ` գուցե չմարսեմ:
Ես նա չեմ ով քեզ պետք է, դու էլ նա չես ով պետք է ինձ:
Բայց դու դեռ լռված ես կոկորդումս: