Սիրել եմ.... Սիրել եմ ամեն վայրկանը, երբ քո անհասկանալի ու ձգող ստվերը` ինձ անտեսելով, անցնում էր մեր դպրոցի` բանտ հիշեցնող միջանցքներով: Ես սիրել եմ... Սիրել եմ քեզ... Բայց արդյոք դու երբևէ նկատել ես, թե ինչպես է իմ հայացքը մեխվում քո անհետացող շողքի աստառին: Ես գիտեմ, գիտեմ, որ քո կյանքում ես ուղղակի չկայի.... Գիտեմ որ ես անսահման հիմար էի իմ հույսերը սփոփելիս....
|
photo by me |
Իսկ այժմ դու չկաս, անհետացար այնքան զգույշ ու աննկատելի, որքան արագ անցնում է ամառը, իր հետևից բերելով մթամած ու մելամաղձոտ աշունը.... Այո, դու գնացիր հեռացար: Իհարկե անհնար է կորցնել այն չունես, այն ինչ քոնը չէր...Ես ոչինչ չունեի....Բայց ոչ ունեի.... Հիմա եմ միայն հասկանում, ես երջանիկ էի... Որովհետև սիրում էի....