9.20.2011

Իսկ հետո ինչ

Երբեմն փակվում են բոլոր այն դռները, որոնք տանում են հետ` դեպի անցյալ: Անցյալ, որտեղ ամեն ինչ այլ էր և տարբերվում է այն ամենից ինչ լինում է և պարզապես չի լինում հիմա:
Կարծես լքված լինես  մի կլոր սենյակում, որի դռները փակ են և տանում են հետ: Քեզ թվում է` ելք չկա, ամեն ինչ վերջացել է և ոչինչ էլ չի ուզում սկսել: Մնում է միայն կլոր սենյակը, որտեղ կանցնի ամբողջ կյանքդ, այնպես դատարկ, լուռ ու փակ: Բայց հոգու խորքում միևնույն է հույս կա, որ կգա մեկը, ով այն կողմից կջարդի պատը, անտեսելով անցյալի դռները:
Հույսը կրծում է սիրտդ, նվիրում այն ատելի սպասումը, որը ամենադաժանն ու մնայունն է այս աշխարհում:
Սենյակը նորից ճնշում է, և ավելի շատ է զգացվում նրա կլոր լինելը. չկա անգամ մի անկյուն, որտեղ կարող ես կծկվել այն հույսով, որ կանհետանաս:
Դու սպասում ես, սպասում, սպասում...սպասում: Երբեք չես կորցնում հույսդ, որը քեզ ներսից բաժանում է մասերի, ծակծկում, խեղդում, ճանկռու, բայց ստիպում հուսալ լավագույնի ու թվացյալ անհնարինի մասին:
Դու սպասում ես կանգնած կլոր սենյակի մեջտեղում, լրիվ միայնակ լքված հույսերով և անվերջ թվացող սպասումով:


Հ.Գ. Ես գիտեմ` դու կգաս....

7.11.2011

Վերջաբան

photo by me

Ես դնում եմ սկզբից վերջակետ,
Որ ամեն ինչ լինի առանց հետք,
Ես գիտեմ իմ այս սերը, դեռ նոր,
Անցնելու է ուղին նույն հին ու մոլոր:
Դու կրկին թափառում ես այնտեղ,
Իմ աչքի խաբկանք  սևահեր:
Ես փնտրում եմ հոգուս կողպեքները,
Որ սանձեմ սրտիս երազները:
Երազները դատարկ, հուսաբեկ,
Միշտ անհաս, անհույս ու անղեկ:
Դու գուցե չգիտես էլ անգամ,
Որ մտքումս դու ես միայն.
Քո հայացքը, աչքերը ` անսանձ,
Գիտեմ, տեղյակ չեն, որ ես կամ:
Ես հոգնել եմ այս հին պայքարից,
Մտքիս դեմ տարած մարտերից,
Պարտված հոգուս ձայներից,
Իմ թաղած սերերի տերերից:
Այս անգամ կսկսեմ հենց վերջից,
Կջնջեմ քեզ ես իմ աչքերից,
Չեմ ուզում տառապել հույսերից,
Քո սև և նուրբ աչքերց....

6.14.2011

Դու քեզ միայն լսիր

Կարծում ես գիտես,
Ոչ մեկին պետք չես,
Ոչ մի շունչ կյանքում քեզնով չի սնվում,
Ու քո ստվերով օրը իր լցնում:
Քեզ թվում է, թե
Սրտիդ փոշոտ քամիները,
Էլ մտքիդ թևերը չեն խանձահարի,
Փշակալած հոգուդ բավիղները
Ոչ մի անցորդի էլ չեն ծակծկի:

Դու նստում ես լուռ,
Իսկ ներսումդ ճռնչում է
Մի ջարդված դուռ:
Քեզ մտքերդ են կրծում,
Որդերով լցնում,
Կարծես թե ոչինչ հանգիստ չի թողնում:
Դատարկ բաներ են քո խելքով անցնում,
Ուղղակի նորից հոգիդ ես տաշում,
Դու կյանքիդ հաշված ժամերն ես մաշում:

Կարծես բոլորը մոռացել են քեզ,
Թողել են միայն մի դատարկ քարտեզ…
Որ դու մոլորվես,
Նրանց չփնտրես:
Դու մնում ես լուռ,
Կռահում ես, որ խոսքերդ են իզուր:
Քեզ կասեն. §Հիմար,
Դու մեզ չհասար¦:
Հենց այդպես կասեն ու կպրծնեն,
Հետո ինչ հոգիդ մաս-մաս կկիսեն,
Նրանք քեզ համար նորը կճարեն:

Իսկ հիմա լսիր,
Մեկ ընդ միշտ հիշիր:
Թեկուզ քո ճանփին անդունդ է բացվել,
Մի փորձիր այն կողքից շրջանցել,
Դու թևեր ունես, թեկուզ և երբեք դա չես նկատել:
Դու սեր ես տվել,
Դու սեր ես ստացել,
Կարևոր չէ, թե ումից ես վերցրել:
Դու նրանց առջև հոգիդ ես բացել,
Հետո ինչ այն դատարկ են կարծել:
Իմացիր հաստատ սխալ չես գործել,
Թեկուզ նրանց համար դա ճիշտ չի եղել…





5.19.2011

[Ց]տեսություն



Ահա իմ փայ երջանկությունը,
Որը շուտով կպրծնի,
Ու իմ բախտի պոկված թևերն
Էլ դեպի քեզ ինձ չեն տանի:
Հիմա ճղում եմ երազներս
Ու շպրտում եմ երկնքին,
Իսկ իմ սրտի բոլոր սպիերը
Նվիրում եմ աստղերին,
Իմ թրծված տառապանքները
Կտակում եմ խենթերին...
Ես հեռանում եմ, մոռանում եմ,
Ու հետևում եմ արևին

photo by me

4.27.2011

Լռում եմ

Ես լռում եմ, լռում եմ կրկին,
Բաց թողնում քրքրված իմ հոգին,
Քեզ տեսնում եմ ու չեմ հասկանում
Դեպի ուր եմ ես ինձ տանում:

Այս խենթ անդորրում աղմկում,
Կորել եմԵս ինձ չեմ գտնում,
Իսկ այստեղ լուռ աստղենր են պայթում
Իմ սրտում նրանք քեզ չեն գտնում:

Դու գնում ես, իսկ ես դեռ փնտրում,
Քեզ ժպտում եմ, բայց լուռ արտասվում
Մեխվել եմ ճշտի սխալի արանքում,
Գտնում եմ ու նորից կորցնում….

 

4.23.2011

Որովհետև սիրել եմ ես...

  Սիրել եմ.... Սիրել եմ ամեն վայրկանը, երբ քո անհասկանալի ու ձգող ստվերը` ինձ անտեսելով, անցնում էր մեր դպրոցի` բանտ հիշեցնող միջանցքներով: Ես սիրել եմ... Սիրել եմ քեզ... Բայց արդյոք դու երբևէ նկատել ես, թե ինչպես է իմ հայացքը մեխվում քո անհետացող շողքի աստառին: Ես գիտեմ, գիտեմ, որ քո կյանքում ես ուղղակի չկայի.... Գիտեմ որ ես անսահման հիմար էի իմ հույսերը սփոփելիս....
photo by me
  Իսկ այժմ դու չկաս, անհետացար այնքան զգույշ ու աննկատելի, որքան արագ անցնում է ամառը, իր հետևից բերելով մթամած ու մելամաղձոտ աշունը.... Այո, դու գնացիր հեռացար: Իհարկե անհնար է կորցնել այն չունես, այն ինչ քոնը չէր...Ես ոչինչ չունեի....Բայց ոչ ունեի.... Հիմա եմ միայն հասկանում, ես երջանիկ էի... Որովհետև սիրում էի....

4.21.2011

Դեռ չեմ գտել...


Փակ կամուրջներ ու փակ դռներ,
Իմ սիրտը նորից ցավով է լցվել,
Նույն դատարկ պատերն են սառել,
Ճանկռտող հույսերն են այս անգամ այրվել
Նա ինձ չի սիրում, իզուր եմ սիրել,
Դա պարզ է դարձել:
Հիմա նորից պետք է դատարկվել
Ու նոր բետոնով հոգիս կարկատել:
Հիմա չգիտեմ այս դաժան խաղով
Թե իմ հերթական հիմար սխալով
Այն նույն ցավագար բժիշկն եմ դարձել
Ու իմ սիրտն եմ ես ցավի մեջ թաղել:
Երբ ոչինչ չկա, թեկուզ չի կորել
Երբ սիրտս նորից ինձ փոս է փորել:
Երբ կյանքս նորից պետք է վերսկսել,
Ես գիտեմ, գիտեմ,
Ոչինչ չի փոխվել
Ուղղակի ես Նրան դեռ չեմ գտել

photo by me