Կարոտում եմ քեզ:
Դու գնալուց առաջ հոգուս հագցրեցիր ծակող բրդե սվիտր:
Հույս ունեիր, որ սվիտրը կտաքացնի ինձ
Ու ես չեմ մրսի քո գնալուց հետո:
Չեմ մրսի, երբ քո փոխարեն գա սառցե ձմեռը:
Գիտես կարոտը ու այս սվիտրը ծակում են ինձ:
Չգիտեմ. մրսում ես հիմա երևի:
Ես քեզ սվիտր չեմ հագցրել: